Թողարկվել է Dune ֆիլմի սաունդթրեքը՝ Թիմոթի Շալամեի մասնակուցությամբ

Կոմպոզիտոր Hans Zimmer-ը երկու թրեք է թողարկել Դենիս Վիլնյովի «Դյունա» ֆիլմի համար, դրանք են՝ «Paul’s Dream» և «Ripples in the Sand»:

Ֆիլմը նկարահանվել է Ֆրենկ Հերբերտի համանուն վեպի հիման վրա: Գլխավոր դերում է Թիմոթի Շալամեն, որը մարմնավորում է երիտասարդ արիստոկրատ Պոլ Ատրեյդեսի դերը: Ընտանիքի հետ միասին գնում է դեպի Արակիս անապատ-մոլորակ, որտեղ ապրում են հսկայական ավազե որդեր: Կա նաև համեմունք, որն առաջացնում է միջգալակտիկական բախումներ:

Ֆիլմում նկարահանվել են նաև Զենդայան, Ռեբեկա Ֆերգյուսոնը, Օսկար Այզեկը, Ջոշ Բրոլինը, Ստելլան Սկարսգարդը, Դեյվ Բատիստան, Ջեյսոն Մոմոան և Խավիեր Բարդեմը:

Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա Վենետիկի կինոփառատոնում: