«Շատ նորաձև` դպրոցի համար»․ Քլոե Քարդաշյանը ներկայացրել է իր նոր հավաքածուի մարզահագուստը (լուսանկարներ)

Ամերիկյան Keeping Up Wth the Kardashians իրապատում շոուի հայազգի հեռուստաաստղ Քլոե Քարդաշյանն իր ինստագրամյան էջում նոր հրապարակում է արել՝ ներկայացնելով The Good American ապրանքանիշի նոր «Նեոն» հավաքածուի սպորտային հագուստները, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։

Լուսանկարում The Good American-ի 37-ամյա համահիմնադիրը կրում է նոր հավաքածուի նեոնային վարդագույն սպորտային տաբատն ու տոպը՝ այն համադրելով Nike ապրանքանիշի վարդագույն մարզակոշիկների և արևային ակնոցի հետ։

Քարդաշյան քույրերից ամենաերիտասարդն իր հրապարակմանը կից գրել է․ «Շատ նորաձև` դպրոցի համար»։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Քլոե Քարդաշյանը ներկայացրել է The Good American ապրանքանիշի նոր «Նեոն» հավաքածուի լողազգեստներից մեկը։ Լուսանկարում հեռուստաաստղը կրում էր նոր հավաքածուի նեոնային դեղին  գույնի երկու կտորից բաղկացած լողազգեստ՝ իր տեսքն ամբողջացնելով նույն երանգի դիմահարդարմամբ և գոտկատեղին կապված ոսկեգույն շղթայով։

Իր լուսանկարներից բացի Քլոե Քարդաշյանը հրապարակել է նաև տեսանյութ, որտեղ դուստրը՝ 3-ամյա Թրուն, սպորտային հագուկապով բասկետբոլ է խաղում։

Հիշեցնենք, որ հեռուստաաստղը մեկ դուստր ունի իր նախկին զուգընկերոջ՝ Թրիսթան Թոմփսոնից: