Հայտնի է դարձել Ջեյմս Բոնդ ֆիլմի նոր թողարկման ամսաթիվը

Սուպեր գործակալ Ջեյմս Բոնդի մասին No Time to Die ֆիլմի նոր ստեղծողները հաստատել են կինոնկարի թողարկման ամսաթիվը:

Նախագծի Twitter-ում տեղադրված թիզերում նշվում է, որ ֆիլմը թողարկվելու է հոկտեմբերին և միայն կինոթատրոններում:

Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ MGM-ը բանակցություններ է վարում Netflix-ի և Apple-ի հետ` իր նոր Bond ֆիլմը ցուցադրելու համար: Գործակալության տվյալներով՝ կինոընկերության ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել, սակայն նշել են, որ ֆիլմը «չի վաճառվում»:

Ի սկզբանե No Time to Die-ի համաշխարհային պրեմիերան նախատեսվում էր 2020 թվականի ապրիլին, բայց նոր կորոնավիրուսային վարակի համաճարակի ֆոնին այն հետաձգվեց մինչև 2021 թվականի ապրիլի 2-ը, այնուհետև նշանակվեց սեպտեմբերին: 2021 թվականի սկզբին ֆիլմի հեղինակներն առաջին անգամ սկսեցին խոսել այն մասին, որ ֆիլմը լույս կտեսնի հոկտեմբերին:

Ֆիլմի ռեժիսորն է Քերի Ֆուկունագան, իսկ Ջեյմս Բոնդի դերը կրկին կկատարի դերասան Դենիել Քրեյգը: