Ռեփեր Քանյե Ուեսթը կանգ է առել Ատլանտայի մարզադաշտում` այնտեղ իր 42 հազար երկրպագուների համար սկավառակի շնորհանդեսն անցկացնելուց հետո, այս մասին հայտնում է USA Today-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին։
Շնորհանդեսից հետո Քանյեի ներկայացուցիչները հայտարարել են, որ ալբոմի թողարկումը հետաձգվում է մինչև օգոստոսի 6-ը, իսկ ռեփերը մնացել է ապրելու այնտեղ:
Պարբերականը նշում է, որ Քանյեն ստուդիա է կառուցել և իրեն անհրաժեշտ բնակատեղի ու նույնիսկ աշխատանքի հրավիրել անձնական խոհարարի։
Հուլիսի 24-ին Ուեսթին նկատել են «Ատլանդա Յունայթեդ»-«Կոլամբուս Քրյու» ֆուտբոլային հանդիպմանը։ Նա տրիբունա է դուրս եկել երկրպագուների մոտ և իր էջում տեսանյութ հրապարակել նրանց հետ։