Բեն Աֆլեքի հետ վերամիավորումից հետո Ջեյ Լոյին Փարիզում նկատել են «Բեն» գրությամբ վզնոցով (լուսանկարներ)

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի, երգչուհի Ջենիֆեր Լոպեսին նկատել են «Բեն» գրառմամբ վզնոցով, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը՝ հրապարակելով պապարացիների կողմից արված լուսանկարները։

Ջենիֆեր Լոպեսին նկատել են 52-ամյակը նշելուց հետո Ֆրանսիայում ընկերուհու հետ գնումների գնալիս, որի ընթացքում աստղը կրել է «Բեն» գրառմամբ վզնոց։ Պապարացիների կողմից արված լուսանկարներում դերասանուհին կրում է սպիտակ անթև, կարճ զգեստ, հողաթափեր և արևային գլխարկ։ Իր տեսքն ամբողջացնելու համար դերասանուհին կրել է կաթնագույն պայուսակ, ինչպես նաև չի մոռացել պաշտպանիչ դիմակի մասին։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Լոպեսը հանգստյան օրերին նշել է ծննդյան 52-րդ տարեդարձը: Համացանցում են հայտնված լուսանկարներում Ջենիֆեր Լոպեսն ու դերասան Բեն Աֆլեքը հանգստանում են նավի տախտակամածին: Իրենց հարաբերությունները պաշտոնապես հաստատել է նաև Լոպեսը` գրառում անելով իր ինստագրմյան էջում: Երգչուհին լուսանկար է հրապարակել, որում երևում է մեկ այլ ռետրո լուսանկար՝ արված 2002 թվականին, որում Ջենիֆեր Լոպեսն ու դերասան և ռեժիսոր Բեն Աֆլեքն են։