«Գահերի խաղը» պրիքվելում նկարահանվող դերասանուհին պատմել է իր կերպարի մասին

Դերասանուհի Օլիվիա Քուքը, ով կատարում է «Գահերի խաղի» պրիքվելում գլխավոր դերերից մեկը, խոսել է իր կերպարի մասին:
Հերոսուհին թագուհի Ալիսենտ Հայթաուերն է՝ Վիսերիս Թարգարյեն թագավորի երկրորդ կինը, ով ամուսնու և խորթ դստեր հետ կկռվի իշխանության համար, քանի որ երազում է, որ գահը բաժին հասնի իր որդիներին:

«Կարծում եմ, որ մարդիկ կերպարիս մեջ ամենավատը կտեսնեն»,- նշել է դերասանուհին:

Ըստ Քուքի՝ ժամանակ կպահանջվի, որպեսզի հեռուստադիտողները հասկանան Ալիսենտին և նրա շարժառիթները: Նա նշեց, որ, դատելով «Գահերի խաղի» նախորդ թողարկումներից, հանդիսատեսի վերաբերմունքը հերոսների նկատմամբ եթերաշրջանից եթերաշրջան կարող է փոխվել:

Նախապատմությունը կոչվում է «House of the Dragon»: Այն նկարահանվել է Ջորջ Ռ. Ռ. Մարտինի «Fire & Blood»-ի հիման վրա: Գործողությունը տեղի է ունենում «Գահերի խաղ»-ում նկարագրված իրադարձություններից 300 տարի առաջ:

Նախագծի նկարահանումները սկսվել են 2021 թվականի ապրիլին: Պրեմիերան նախատեսված է 2022 թվականին: