Փերիս Հիլթոնը հերքել է հղիության մասին լուրերը և խոսել ապագա երեխաների անունների ընտրության մասին

Ամերիկացի դերասանուհի, մոդել Փերիս Հիլթոնն իր «Սա Փերիսն է» պոդքասթի եթերում հերքել է Page Six պարբերականի տարածած տեղեկությունն այն մասին, թե նա իր առաջնեկին է սպասում, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը։

«Ես սպասում եմ մինչ հարսանիքս անցնի», – ասել է Փերիս Հիլթոնը և հավելել, որ մինչև 2022 թվականը երեխա ունենալ չի ցանկանում։ Նա նշել է, որ այժմ զբաղված է հարսանեկան զգեստի պատրաստությամբ և ցանկանում է, որ այն կատարյալ լինի։

«Դեռևս ոչ ․․․ դա կլինի հարսանիքից հետո։ Անհամբեր եմ 2022 թվականին երեխա ունենալու համար, բայց, ինչպես արդեն նշել եմ, հիմա հարսանիքին եմ պատրաստվում», – ասել է հեռուստաաստղը։

Նա նշել է, որ շատ է ուզում աղջիկ երեխա ունենալ, որին կանվանի Լոնդոն, քանի որ սիրում է Լոնդոնն ու Փարիզը միասին, իսկ իր որդուն նույնպես կցանկանա անվանակոչել որևէ քաղաքի, երկրի կամ նահանգի անունով։

«Ես ունեմ ընտրած անուն, սակայն դեռևս չեմ բարձրաձայնի․ չեմ ցանկանում որևէ մեկը գողանա փոքրիկիս անունը։ Մի օր կլինեն փոքրիկ Փերիսն ու փոքրիկ Քարթերսը, սակայն ոչ ավելի վաղ, քան 2022 թվականին»,- ասել է Հիլթոնը։