Բիլլի Այլիշի նոր ալբոմը ռեկորդ է սահմանել նախքան պաշտոնական թողարկումը

Ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշի նոր ալմբոմը` Happier than ever («Ավելի երջանիկ, քան երբևէ») խորագրով, որը կթողարկվի մի քանի օրից, արդեն ռեկորդ է սահմանել նախնական պատվերների քանակով: Այս մասին հայտնում է Just Jared արբերականը` հղում անելով Apple Music ծառայությանը:

Պարբերականի տեղեկություններով` երաժշտական ծառայության հաղորդագրության մեջ ասվում է, որ ալբոմը դարձել է ամենատարածվածը  նախնական պատվերների առումով Apple Music-ի ողջ պատմության ընթացքում: Ավելի քան 1 մլն 28 հազար օգտատեր, նախքան ալբոմի թողարկումն, այն ավելացրել է իր երգացանկում:

Երկրպագուները, որոնք նախապես ձեռք են բերում ալբոմները, 4,2 անգամ ավելի հաճախ են լսում նոր երգերը թողարկումից հետո մեկ շաբաթվա ընթացքում: