Հայտնի է մարմնի իդեալական չափսեր ունեցող դերասանուհու անունը

«Կնոջ իդեալական մարմին» ասվածն հարաբերական է և դա նաև կարող է սահմանվել ըստ տվյալ ժամանակաշրջանի: Կար շրջան, որ նորաձև էին «փոքրիկ» մարմին ունեցող կանայք, մեկ այլ շրջանում ատլետիկ մարզուհիները, ոչ շատ վաղուց անորեքսիկ-նիհար աղջիկները և այլն: Ինստագրամյան իդեալական մարմինների դարաշրջանում դժվար է հստակ պարամետրեր որոշել: Սոցիոլոգները հարցում են իրականացրել, թե «ո՞րն համարվում կնոջ տեսակը»:

Տեխասի համալսարանի գիտնականները երկու տարի ուսումնասիրել են այս թեման՝ հարյուրավոր բնակիչների հարցնելով, թե կնոջ մարմնի որ տեսակներն են իրականում համարում գեղեցիկ: Հարցումներն իրականացնելիս հաշվի են առնվել այնպիսի պարամետրեր, ինչպիսիք են հասակը, քաշը, կրծքավանդակի չափը, իրանի և ազդրի շրջագիծը, ոտքերի երկարությունը, քթի ձևը և նույնիսկ մատների գրավչությունը: Տվյալները վերլուծելուց հետո հետազոտողները տրամադրել են «հրաշք կնոջ» կոլեկտիվ պատկեր` ամենատարածված հատկություններով: Դա բրիտանացի դերասանուհի և մոդել Քելլի Բրուքն էր: Քելիի համամասնությունները 99-69-96 են՝ 168 սմ հասակով և 65 կգ քաշով: