ԱՄՆ-ում կայացել է 60-անց կանանց գեղեցկության ամենամյա մրցույթը (լուսանկարներ, տեսանյութ)

ԱՄՆ-ի Տեխաս նահանգում տեղի է ունեցել 60-անց կանանց համար Ms Texas Senior գեղեցկության ամենամյա մրցույթը, հաղորդում է DW-ն։

Հայտնի է, որ այս տարվա մրցույթի ամենատարեց մասնակիցը 75 տարեկան է։ Մրցույթի կազմակերպիչների խոսքով՝ մրցույթի նպատակն է ապացուցել, որ տարիքը չի կարող անդրադառնալ գեղեցկության վրա և յուրաքանչյուր կին ցանկացած տարիքում գեղեցիկ է։

«Ծեր կանանց թերագնահատում են, քանի որ մենք այլևս աշխույժ և եռանդուն չենք, բայց դա մեծ սխալ է»,- ասել է մրցույթի մասնակիցներից մեկը, որի խոսքով՝ իր կնճիռները ևս գեղեցիկ է համարում։

Նշենք, որ մրցույթի մասնակիցները լողազգեստներով հանդես չեն գալիս։ Ժյուրին մրցույթի հաղթողին ընտրում է հաշվի առնելով մասնակցի հմայքը, անհատականությունն ու բացառիկությունը։