Ջասթին և Հեյլի Բիբերները էլեգանտ երեկոյան կերպարներով երեկույթի են մասնակցել Արևմտյան Հոլիվուդում

Այս ամառ 27-ամյա Ջասթին Բիբերը և նրա 24-ամյա կինը՝ Հեյլին, արդեն հասցրել եմ ճանապարհորդել՝ այցելելով Հունաստան և Ֆրանսիա, իսկ Հեյլիին հաջողվել է լինել նաև Վենետիկում, որտեղ նա գտնվում էր նորաձևության ցուցադրությանը:

Այնուամենայնիվ, տանը ևս նրանք ակնհայտորեն չեն ձանձրանում տպավորությունների բացակայությունից, մանավանդ որ համաճարակից հետո աշխարհիկ կյանքը նորից վերականգնվում է: Այսպիսով, երեկ Հեյլին և Ջասթինը զուգվել-զարդարվելու պատճառ ունեին. զույգը երեկույթ էր կազմակերպել Արևմտյան Հոլիվուդում, որը համընկել էր Ջասթինի կազմակերպած ​​աճուրդի հետ:

Այս առիթի համար երգիչը, ով սովորաբար նախընտրում է ամենօրյա հագուստ, շատ էլեգանտ էր հագնված: Բիբերը հանրությանը ներկայացել է սմոքինգով և փողկապով: Հեյլին երեկույթի համար ընտրել է Alessandra Rich-ի թավշյա զգեստ՝ ազդրերի հատվածում թափանցիկ ժանյակավոր գործվածքով:

Բուն միջոցառման ժամանակ, զույգը, կարծես, հավաքել է միայն ընկերներին՝ լրագրողներին թողնելով փողոցում, բայց նրանք սպասել են մինչև երեկույթի ավարտը և նկարահանելՋասթինի և Հեյլիի տուն գնալը: