«Չարլիի հրեշտակների» աստղը պատմել է նկարահանման հրապարակում Բիլ Մյուրեյի վեճի մասին

Lucy Liu, Drew Barrymore, and Cameron Diaz

Ամերիկացի դերասանուհի Լյուսի Լյուն, ով առավել հայտնի է «Չարլիի հրեշտակները» մարտաֆիլմից` հյուրընկալվել է Asian Enough փոդքաստում և խոսել Բիլ Մյուրեյի հետ ունեցած տարաձայնության մասին, որը եղել է 2000 թվականի հայտնի ֆիլմի նկարահանումների ժամանակ:

Լյուի խոսքով՝ վիճաբանությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նա՝ ֆիլմի մյուս մասնակիցների հետ միասին բեմադրել է տեսարանը՝ առանց Մյուրեյի մասնակցության: Լյուսի Լյուն հավելել է, որ դերասանը չի կարողացել նկարահանման հրապարակ գալ ընտանեկան ինչ-որ իրադարձության պատճառով:
«Ես մեծ ուրախությամբ ավելի շատ կաշխատեի այս դրվագի վրա, բայց չաշխատեցի,- մեկնաբանել է նա:- Հետո ես ամենաքիչ արտոնություններն ունեի ստեղծագործական գործընթացին մասնակցելու առումով»:

Բիլ Մյուրեյը իմանալով, որ տեսարանն առանց իր մասնակցության նկարահանվել է՝ սկսել է վիրավորել Լյուսի Լիուին:
«Դա անարդար էր և անտեղի»,- հիշել է Լյուսի Լյուն՝ չմանրամասնելով, թե դերասանն ինչեր է ասել իրեն: «Որոշ արտահայտություններ աններելի են և անընդունելի»:

«Ես չէի պատրաստվում նստել և լռել: Այսպիսով՝ այո, ես պատասխանեցի նրան և չեմ զղջում դրա համար»,- ասել է դերասանուհին:

Որոշ ժամանակ անց դերասանուհին փոխել է վերաբերմունքը Բիլ Մյուրեյի հանդեպ և, ինչպես ինքն է խոստովանել, նրա նկատմամբ ոչ մի չարություն չի պահում: