Սքարլեթ Յոհանսոնը դատի է տվել Disney-ին

Վերջերս վարձույթում է հայտնվել Marvel-ի «Black Widow» ֆիլմը, որում գլխավոր դերակատարն է Սքարլեթ Յոհանսոնը: Սակայն Wall Street Journal-ը հայտնում է, որ դերասանուհին հայց է ներկայացրել Լոս Անջելեսի Գերագույն դատարան՝ ընդդեմ Disney ընկերության:

Միջադեպի պատճառը կինոթատրոններում պրեմիերային զուգահեռ Disney+ հոսքային ծառայությունում ֆիլմի թողարկումն էր: Դատական ​​գործընթացում նշվում է, դա պետք է տեղի ունենար Սքարլեթ Յոհանսոնի համաձայնության դեպքում, քանի որ դերասանուհու աշխատավարձը կախված է ֆիլմի տոմսերի վաճառքից:

«Disney-ը միտումնավոր դրդեց Marvel-ին առանց որևէ հիմնավորման խախտել համաձայնագիրը՝ թույլ չտալու համար, որ Սքարլեթը Marvel-ի հետ գործարքից լիարժեք հոնորար ստանա»,- ասվում է հայցում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սքարլեթ Յոհանսոնը հաստատել էր, որ «Black Widow»-ին կլինի Marvel-ում իր վերջին դերը: