Խոակին Ֆենիքսը գիրացել ու անճանաչելիորեն փոխվել է նոր դերի համար

Խոակին Ֆենիքսը երկրպագուներին զարմացրել է իր նոր կազմվածքով: Հանուն «Ջոկերի» ծայրահեղ քաշ կորցնելուց հետո դերասանը ստիպված եղավ մեծ քաշ հավաքել՝ նոր դերի համար:

Ջոկերի դերի համար Խոակին Ֆենիքսը կորցրեց գրեթե 24 կգ: Ավելի ուշ նա խոստովանել է, որ դրա պատճառով հոգեբանական լուրջ խնդիրներ է ունեցել: Ֆենիքսն ասել է, որ ժամանակ առ ժամանակ ինքնուրույն չի կարողանում նույնիսկ աստիճաններով բարձրանալ: «Ինչ-որ պահի դու ինքդ քեզ բռնում ես այն մտքի վրա, որ դա մոլուցքի է նման»,- կիսվել է Խոակինը:

Այժմ դերասանը ներգրավված է նոր նախագծում, որի համար նրան անհրաժեշտ է քաշ հավաքել: Օրերս պապարացիները Ֆենիքսին «բռնեցին» Disappointment Blvd նոր ֆիլմի նկարահանման հրապարակում, որը տեղի է ունեցել Մոնրեալում: Խոակինը կատարում է «բոլոր ժամանակների ամենահաջողակ ձեռնարկատերերից մեկի» դերը: