Օսկարակիր դերասանը մեղավոր է ճանաչվել բռնաբարության մեջ

Նյու Յորքի դատարանը բռնաբարության համար մեղավոր է ճանաչել Կուբա Գուդինգ կրտսերին. հաղորդում է Reuters-ը:

Գուդինգ կրտսերը մեղադրվում էր 2013 թվականին Մանհեթենի հյուրանոցի համարներից մեկում կնոջ երկու անգամյա բռնաբարության մեջ:

«Մեղադրյալն ամբողջությամբ հրաժարվել է մասնակցել այս գործին»,- ասել է ԱՄՆ շրջանային դատավոր Փոլ Քրոթին: Հրապարակման մեջ նշվում է, որ դերասանը կկատարի տուժողի՝ 6 միլիոն դոլար փոխհատուցման պահանջը՝ «ցավ և տառապանք» պատճառելու համար:

Նախկինում դերասանը ձերբակալվել էր Նյու Յորքի բարերից մեկում կնոջ նկատմամբ սեռական ոտնձգության մեղադրանքով: Ըստ ոստիկանության՝ 29-ամյա կինը բողոքել է, որ Գուդինգը առանց իր համաձայնության ձեռքը դրել է կրծքին ու ցանկացել է համբուրել: Կնոջ խոսքով՝ դերասանը հարբած է եղել:

Գուդինգ կրտսերը ինքը հերքել է իրեն առաջադրված մեղադրանքները և իրեն մեղավոր չի ճանաչել: