Քիմ Քարդաշյանն իր ապրանքանիշի նոր անվան շուրջ առկա խնդիրների ֆոնին լուսանկարներ է հրապարակել

Ամերիկյան Keeping up with the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը KKW Beauty ապրանքանիշի համար նոր SKKN անվան շուրջ առաջացած խնդիրների ֆոնին լուսանկարներ է հրապարակել, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը։

Լուսանկարներում 40-ամյա Քիմ Քարդաշյանը կրում է իրեն պատկանող SKIMS ապրանքանիշի ներքնազգեստ, սպիտակ սպորտային կոշիկներ և արևային գլխարկ։ Լուսանկարները հրապարակվել են նաև ապրանքանիշի պաշտոնական ինստագրամյան էջում։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Քիմ Քարդաշյանը KKW Beauty ապրանքանիշի համար ընտրել է նոր անվանում՝ SKKN՝ այդպիսով իր համար նոր «գլխացավանք» ստեղծելով, քանի որ անվանումն այլ ընկերության է պատկանում։

Ինչպես հայտնի է, անվան կիրառության վերաբերյալ դիմումով հանդես է եկել Beauty Concepts ՍՊԸ-ը, որն արդեն կապվել է KUWTK իրապատում շոուի իրավաբանների հետ։ Ընկերությունը ներկայացրել է փաստաթղթեր՝ փաստելով, որ համացանցային հարթակներում հանդես է գալիս SKKN անվանումով։ Ընկերությունը, որի սեփականատերն է Սինթիա Լունսֆորդը, առաջարկում է մաշկի խնամքի և հարդարման ծառայություններ։

Ընկերությունը նշել է, որ մարտին դիմել է ԱՄՆ-ի արտոնագրերի և ապրանքային նշանների գրասենյակ՝ ապրանքանիշի տարբերանշանն օրինականացնելու համար, սակայն լրատվամիջոցները հայտնում են, որ Քիմ Քարդաշյանն ավելի վաղ է դիմում ներկայացրել՝ SKKN By Kim անվան համար։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քիմ Քարդաշյանը ռեբրենդինգ է անում KKW Beauty ապրանքանիշը։ Հայտնի է, որ 40-ամյա հեռուստաաստղը ցանկանում է իր ապրանքանիշերը մեկտեղել մեկ առցանց հարթակում՝ գնումներն ավելի հարմար դարձնելու համար։

Քիմ Քարդաշյանից բացի, ինչպես հայտնում է պարբերականը, նոր լուսանկարներ է հրապարակել նաև կրտսեր քույրը՝ Kylie Cosmetics-ի հիմնադիր և սեփականատեր 23-ամյա Քայլի Ջեները։ Լուսանկարներից մի քանիսում հեռուստաաստղը նոր հագուստներ է փորձում՝ ինքնանկարներ անելով հայելու առջև, իսկ մյուս մասում կրում է մանուշակագույն սպորտային հագուստ։ Նկարների երկրորդ մասին կից Քայլի Ջեներն իր հետևորդներին առաջարկել է միանալ իր մարզումներին։