Մեծ Բրիտանիայի վարչապետը 7-րդ անգամ հայր կդառնա. Daily Mail

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կինը՝ Քերի Ջոնսոնը, այսօր հայտարարել է, որ կրկին հղի է, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ վարչապետի 33-ամյա կինն իր և Ջոնսոնի երկրորդ համատեղ երեխային լույս աշխարհ կբերի դեկտեմբերին:

Բայցի այդ, Քերի Ջոնսոնը խոստովանել է, որ տարեսկզբին վիժում է ունեցել, ինչը «կոտրել է իր սիրտը»:

«Անասելի օրհնված եմ ինձ զգում կրկին հղիանալու կապակցությամբ»,- ինստագրամյան էջի հրապարակման մեջ նշել է կինը՝  հավելելով, որ վերարտադրողականության հետ կապված հարցերը կարող են շատ բարդ լինել:

Պարբերականը նկատում է, որ երեխայի լույս աշխարհ գալուց հետո Միացյալ Թագավորության վարչապետը յոթերորդ անգամ հայր կդառնա՝ չնայած, որ նա, բուռն անձնական կյանքի ֆոնին, պաշտոնապես չի հաստատել իր երեխաների ստույգ թիվը: