Ջորջ Քլունին և Ամալ Ալամուդին Քլունին երեխայի չեն սպասում

Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին և իրավապաշտպան Ամալ Ալամուդին Քլունին երեխայի չեն սպասում: Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով ամուսինների ներկայացուցչին:

Հիշեցնենք, որ բրիտանական պարբերականն ավելի վաղ, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ամուսինները սպասում են իրենց երրորդ երեխայի ծնունդին:

60-ամյա դերասանն ու իր 43-ամյա իրավապաշտպանը մեծացնում են երկվորյակներ Էլյային և Ալեքսանդրին, որոնք լույս աշխարհ են եկել 4 տարի առաջ: Զույգն ամուսնացել էր 2014 թվականին Վենետիկում կայացած շքեղ արարողությամբ: