Հոլիվուդյան դերասանուհին հայտնել է, որ իր որդին դուստր է դարձել

Հոլիվուդյան դերասանուհի Ջեյմի Լի Քերթիսն AARP ամսագրին տված հարցազրույցում հայտնել է, որ իր 25-ամյա որդին՝ Թոմասը, սեռափոխվել է և այժմ հանդես է գալիս Ռուբի անունով։

Դերասանուհու խոսքով՝ իրենք ամուսնու հետ «զարմանքով, բայց միևնույն ժամանակ հպարտությամբ են հետևել՝ ինչպես է որդին դուստր դարձել»։

«Որդուս սեռափոխությունն ինձ թույլ տվեց հասկանալ, որ սեռը ֆիքսված չէ․ կյանքը մշտական մետամորֆոզ է»,- հավելել է դերասանուհին։

Նշենք, որ 25-ամյա Ռուբին հոլիվուդյան դերասանուհու և նրա ամուսնու որդեգիր երեխաներից մեկն է։