«Գիտեի, որ դժվար է լինելու, բայց միևնույն է՝ գալու էինք ու միշտ ենք գալու». Սիրուշոն Արցախում է

Երգչուհի Սիրուշոն ընտանիքով այցելել է Արցախ։ Նա Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել Ստեփանակերտից։

«Այսօր սկսվեց մեր արձակուրդը: Ինչպես ամեն տարի, այս տարի էլ չխախտեցինք մեր ավանդույթը, և ընտանիքով այցելեցինք Արցախ… բայց այս անգամ լրիվ այլ զգացողությամբ»,–լուսանկարին կից գրել է երգչուհին։

Նա նշել է, որ Արցախ են այցելել երեխաների և ընկերների հետ։ Սիրոշոն հավելել է. «Գիտեի, որ դժվար է լինելու, բայց միևնույն է՝ գալու էինք ու միշտ ենք գալու»։

Հիշեցնենք, որ Սիրուշոն և ամուսինը` Լևոն Քոչարյանը, 2 որդի ունեն` 7 տարեկան Ռոբերտը և 5 տարեկան Միքայելը։