Ալեքսանդր Ռևայի հայուհի կինը հրապարակել է դստեր տեսագրությունը և զարմացրել իր հետևորդներին

Ռուս շոումեն և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Ռևայի կինը՝ Անժելիկա Ռևան, հուզիչ տեսանյութ է հրապարակել, որում նրա դուստրը՝ Ամելին, երգում է (ավելի ճիշտ ՝ ձայնակցում) ավստրալուհի SIA-ի հիթերից մեկը:

«Սիրտս պատռում է իր ռեպերտուարով։ Ամելի, խնայիր մորդ նյարդերը։ Ում հետաքրքիր է, փնտրեք թարգմանությունը, կամ ես ձեզ կուղարկեմ մեկնաբանություններում, միասին կլացենք», – տեսանյութին կից գրել է Անժելիկան։

Տեսանյութն արդեն ավելի քան 31 հազար դիտում ունի, օգտատերերը հիացական մեկնաբանություններ են գրել ու զարմացել, որ աղջիկն անգիր գիտի տեքստը:

«Հոր աղջիկն է, մոր երջանկությունը։ Իսկ ինչպես է արտաբերում բառերը` առանց շրջանցելու։ Կեցցես»,- գրել է նրանցից մեկը։

«Հիանալի է երգում։ Ապրես, փոքրիկ գեղեցկուհի»,- ավելացրել է մեկ ուրիշը։

Ալեքսանդրն ու Անժելիկան իրենց հարաբերությունները պաշտոնապես գրանցել են 2007-ին, երբ Անժելիկան արդեն հղի էր: Մի քանի ամիս անց լույս աշխարհ եկավ նրանց առաջին դուստրը՝ Ալիսան, իսկ 2013-ին՝ Ամելին:

Անժելիկայի հայրը հայ է, մայրը` ռուս։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от A N G E L I K A R E V V A (@angelikarevva)