Թումանյանի «Անուշը» նոր մոտեցմամբ և այլընտրանքային ներկայացմամբ․ օրերս կայացել է թատերական ներկայացման բացօթյա բեմականացումը՝ հագեցած երաժշտական ու էթնիկ պարային լուծումներով, վառվող ջահերի յուրահատուկ լուսավորությամբ:
Ներկայացման առաջնախաղին ներկա էին հայկական շոու բիզնեսի մի շարք դեմքեր` Լուիզա Ներսիսյանը, Գոհար Հարությունյանը, Իրինա Թովմասյանը, Մայա Պողոսյանն ամուսնու հետ և շատ ուրիշներ։