Հարրի Փոթերի աստղ Իմելդա Սթոնթոնը կմարմնավորի Եղիսաբեթ 2-րդ թագուհու դերը

Համացանցում հայտնվել է «The Crown» սերիալի հինգերորդ եթերաշրջանի առաջին կադրը: Եղիսաբեթ Երկրորդ թագուհու կերպարը մարմնավորում է բրիտանացի դերասանուհին, որը գլխավոր դերում կլինի հինգերորդ և վեցերորդ եթերաշրջաններում: 65 ամյա Իմելդա Սթոնթոնը, «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների հավակնորդուհի էր 2004 թվականին՝ Vera Drake ֆիլմում կնոջ լավագույն դերի համար:

Դերասանուհին հայտնի է դարձել Դոլորես Ամբրիջի դերի շնորհիվ: Ջոան Ռոուլինգի հինգերորդ վեպի Էկրանավորման մեջ նա խաղացել է մոգության նախարարության ներկայացուցիչ և Հարրի Փոթերի թշնամու դերը:

The Crown սերիալը ցույց է տալիս թագավորական ընտանիքի կյանքը տարբեր շրջաններում, ուստի դերասանական կազմը փոխվում է արդեն երրորդ անգամ: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի թագուհու դերը կատարել էր Օլիվիա Քոլմանը: Եղիսաբեթ 2-րդի դերում Առաջին երկու սեզոններում եղել է Քլեր Ֆոյը:

The Crown-ի հինգերորդ եթերաշրջանը կպատմի 1990-ականների մասին՝ արքայական ընտանիքի ամենամութ տասնամյակը, որի ողբերգական ավարտը արքայադուստր Դիանայի մահն էր:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Եղիսաբեթ Երկրորդ թագուհին ինքն արդեն դիտել է սերիալի առաջին եթերաշրջանները:

Սերիալի թողարկման ճշգրիտ ամսաթիվը դեռ հայտնի չէ, քանի որ նկարահանումները ներկայումս ընթացքի մեջ են: Նախատեսվում է, որ սերիալի նոր եթերաշրջանը կհեռարձակվի 2022 թվականից ոչ շուտ: