«Մարդիկ զարմանում են, որ ես չեմ «փչացել»»․ Հարրի Փոթերի աստղ Դենիել Ռեդքլիֆ

Դենիել Ռեդքլիֆը, ով առավել հայտնի է Հարրի Փոթերի դերով, ասել է, որ մարդիկ զարմանում են, որ փառքը չի փչացրել իրեն: Ռեդքլիֆի գործընկերների մոտ չստացվեց դա՝ Լինդսի Լոհանը, Ջասթին Բիբերն ու Մաքոլեյ Կալկինը պայքարեցին իրենց կախվածությունների և ձերբակալությունների դեմ, բայց դերասանին ինչ-որ կերպ հաջողվեց խուսափել մեծ սկանդալիներից:

«Ես շատ վաղ հասկացա, որ մարդիկ շատ ցածր ակնկալիքներ ունեն այն մասին, թե ով եմ դառնալու ես։ Մի օր ես ճաշում էի կինոռեժիսորի հետ ֆիլմի նկարահանումների ժամանակ, և ես մի տարօրինակ ու զվարճալի պատմություն պատմեցի այն մասին, թե ինչ պատահեց ինձ հետ: Երբ ես ավարտեցի, նա նայեց ինձ ու հարցրեց. «Ինչպե՞ս դեռ չեք փչացել»: «Նման արձագանք լինում է, և ես չեմ կարող մարդկանց բավարար պատասխան տալ»:

Դենիելը շնորհակալություն է հայտնում ծնողներին դաստիարակության և ձեռք բերածի համար: Նրա հայրը՝ Ալան Ռեդքլիֆը, գրական գործակալ է, իսկ մայրը՝ Մարսիա Գրեշեմը, քասթինգների կազմակերպման տնօրեն: Նա աջակցել է ԴենիելինՀարրի Փոթերի նկարահանումների ամբողջ ընթացքում՝ համոզվելով, որ նա դեռ զվարճանում է և վստահեցնելով նրան, որ նա ստիպված չէ ֆիլմերում նկարահանվել: Ինչին Դենիելը միշտ պատասխանում էր. «Ես ուզում եմ դա անել, ես իսկապես չեմ սիրում դպրոցը»:

Դերասանը նախկինում բացահայտ խոսել է ալկոհոլի հետ իր մարտերի մասին, նա 2010 թվականից սկսած ավելի սթափ է դարձել և այդ ժամանակից ի վեր ճիշտ ուղու վրա է: Հիշեցնենք, որ 2019-ին Դենիելը խոստովանել է, որ սկսել է խմել՝ իր փառքը հաղթահարելու համար՝ Հարրի Փոթերի հաջողությունից հետո:

Շաբաթվա սկզբին ներկայանալով Սեմ Ջոնսի հետ շոուին, դերասանը պարզաբանել է՝ խմել է «մոռանալու» համար, որ իրեն հետևում են: Նա բացատրել է. «Ես իսկապես պայքարում էի, հատկապես պատանեկությանս վերջին շրջանում, երբ առաջին անգամ զգացի… նորից, դա կարող էր գնալով շատանալ իմ գլխում, բայց… ես զգացի, որ ինձ հետևում են, երբ օրինակ մտնում եմ բար: Եվ իմ դեպքում այդ փաստի մասին արագ մոռանալու միջոցը հարբելն էր: Իսկ հետո, երբ հարբած ես, հասկանում ես, որ, մարդիկ սկսում են ավելի շատ նայել, որովհետև ես շատ հարբած եմ լինում: Եվ միշտ մտածում էի, որ հավանաբար, պետք է ևս մեկ ըմպելիք խմեմ՝ այդ ամենն անտեսելու համար»:

Հիշեցնենք, որ տարեսկզբին հայտնի դարձավ, որ HBO Max-ը նախատեսում է նկարահանել «Հարրի Փոթեր»-ի շարունակությունը՝ սերիալի տեսքով: