Հրապարակվել է Venom 2-ի նոր թրեյլերը (տեսանյութ)

YouTube-ում SonyPicturesRU-ն հրապարակել է Marvel-ի առաջիկա մարտաֆիլմի նոր թրեյլերը՝ «Venom: Let There Be Carnage»: Գլխավոր դերերում են Թոմ Հարդին և Վուդի Հարելսոնը: Ֆիլմը «Venom» ֆիլմի շարունակությունն է (2018 տարի):

Ռեժիզորը Էնդի Սերկիսն է: Հարդիի և Հարելսոնի հետ միասին կինոնկարում կհայտնվեն նաև Միշել Ուիլյամսը, Նաոմի Հարիսը, Սթիվեն Գրեմը և ուրիշներ:
Առաջիկա մարտաֆիլմը Համարվում է տարվա ամենասպասված ֆիլմերից մեկը: Venom-ի առաջին մասը կոմերցիոն հաջողություն ունեցավ և վաստակեց 856 մլն դոլար։