Աստղագուշակ օգոստոսի 4-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հրաշալի օր է գործնական բանակցությունների համար: Ձեր գաղափարների ու ծրագրերի մասին այնպես կպատմեք, որ յուրաքանչյուրը կուզենա մասնակցել դրանց իրագործմանը: Կարող եք ոչ միայն հուսալի համախոհներ, այլև իսկական ընկերներ գտնել: Միակ բանը, որից պիտի խուսափեք, գործընկերների հետ ֆլիրտն է: Չարժե խառնել մասնագիտական ու սիրային հարաբերությունները:

Օրվա երկրորդ կեսին արժե խուսափել գերհոգնածությունից, սթրեսային իրավիճակներից: Մտածեք, թե ինչով կարող եք ձեզ ուրախացնել, նախապատվությունը տվեք այնպիսի զբաղմունքներին, որոնք տրամադրություն են բարձրացնում, այլ ոչ թե՝ փչացնում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հարմար օր է նախաձեռնող լինելու և նոր բան ստանձնելու համար: Ձեզ մոտ շատ բան հրաշալի կստացվի, հաճախ գլուխ կհանեք նրանից, ինչն ուրիշների մոտ չի ստացվել: Վերջին դերը չի խաղա հաջողակ լինելը. դուք կկարողանաք ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվել, օգտվել իրադարձությունների բարենպաստ ընթացքից:

Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք նոր ծանոթների հետ, հաճախ մտերիմներին կես խոսքից կհասկանաք: Շատ խնդիրներ, որոնք նախկինում մթագնում էին շրջապատողների հետ հարաբերությունները, այսօր զարմանալիորեն հեշտ կլուծվեն: Լսեք սրտի ձայնին. հենց այն կհուշի՝ ինչ է պետք անել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է շփումների համար: Աշխատեք ուշադիր լսել նրանց, ում խոսքերը սովորաբար վստահության արժանի են: Հնարավորություն կունենաք պիտանի տեղեկատվություն ստանալ, մյուսներից վաղ ինչ-որ կարևոր բան գտնել: Լավ կանցնեն գործնական բանակցությունները: Կարող եք պայմանավորվել համագործակցության մասին. որոշ Երկվորյակների նոր աշխատանք կառաջարկեն:

Արժե զգույշ լինել գումարի հետ: Դուք հակված կլինեք որոշակի թեթևամտության, շատ կծախսեք դատարկ բաների վրա: Փոխարենը դուք անսխալ լավ նվերներ կընտրեք մտերիմների համար, միշտ կիմանաք, թե ինչը կուրախացնի նրանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրն առանց տարաձայնությունների չի անցնի: Կթվա, թե շրջապատողները վիճում են ձեզ հետ, նույնիսկ երբ ակնհայտ և բոլորին հայտնի բաներ եք ասում: Աշխատեք չկորցնել հոգեկան հավասարակշռությունը և բարյացակամությունը: Ձեր ուժերի սահմաններում կլինի սուր անկյունները հարթելն ու բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանելը:

Հնարավորություն կունենաք հաջողության հասնել բարդ գործերում: Դուք հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչի մասին նախկինում միայն մոտավոր պատկերացում ունեիք, կխորանաք մանրուքների մեջ, ոչինչ աչքաթող չեք անի: Օրը հարմար է կազմակերպչական հարցերը լուծելու, փաստաթղթերի ձևակերպմամբ զբաղվելու, պետկազմակերպություններ դիմելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Դուք կճախրեք ամպերում: Աշխատեք երևակայությանը չտրվել ու իրատես լինել, այդժամ կնկատեք հին ծրագիրը կյանքի կոչելու, վաղեմի երազանքն իրականություն դարձնելու հնարավորությունը: Հեռու մնացեք նրանցից, ովքեր նախընտրում են երևակայել ու պատրանքներ կառուցել, այլ ոչ թե գործել: Նման մարդիկ այսօր ձեզ վրա վատ կազդեն:

Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներ է խոստանում: Շատ Առյուծների լավ նորություններով կուրախացնեն հին ընկերները: Նոր ծանոթությունը կարող է գեղեցիկ սիրային պատմության սկիզբ դնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շատ գործեր այսօր ավելի ժամանակատար կլինեն, քան սովորաբար: Ծրագրեր կառուցելիս նկատի առեք դա: Լավ է, եթե կողքին լինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել: Կվշտացնի, սակայն, որ նրանք ամեն անգամ չեն անի այն, ինչ պետք է. պիտի ամեն ինչ վերահսկեք:

Հնարավոր են անսովոր առաջարկներ: Օրինակ՝ որոշ Կույսեր հնարավորություն կունենան ստանձնել իրենց շատ հետաքրքրող գործը: Սկզբում դժվարություններ կառաջանան, բայց աստիճանաբար ամեն ինչից գլուխ կհանեք: Կարևորը չհանձնվելն է, եթե ճանապարհին խոչընդոտ հայտնվի: Երեկոն ընտանեկան գործերի հետ կապված լավ նորություններ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Գործեր շատ կլինեն, բայց դուք ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք: Կհաջողվի ճիշտ դնել առաջնահերթությունները, այդ իսկ պատճառով ժամանակը դատարկ բաների վրա չեք վատնի, չեք կառչի նրանից, ինչը նշանակություն չունի: Հեշտ ու հաճելի կլինի ուրիշների համար օգտակար մի բան անելը, դուք հաճույքով կօգնեք նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել:

Հաճելի հանդիպումներ ու հետաքրքիր զրույցներ շատ կլինեն: Աստղերն այսօր բարյացակամ կլինեն սիրահարված Կշեռքների հանդեպ: Նրանց հաճելի անակնկալներ են սպասվում: Հնարավորություն կունենաք ուղղել հին սխալները, ինչ-որ բան փոխել վերջին շրջանում լարված հարաբերություններում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա առաջին կեսին դժվար կլինի նույնիսկ հին գործընկերների հետ պայմանավորվելը, էլ ավելի դժվար՝ նորերի: Հաճախ ավելի հեշտ ու արդյունավետ կլինի ինքնուրույն գործելը, քան թե համախոհներ փնտրելը, որոնց վրա կարող եք հույս դնել: Հավանական են ոչ մեծ ֆինանսական կորուստներ: Հաճախ դրանք կապված կլինեն ձեր անուշադրության հետ:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի օգտակար գործերի համար: Ձեր ուժերի սահմաններում կլինի այն խնդիրը լուծելը, որը շատերին փակուղու առաջ էր կանգնեցրել, օգնել բարդ իրավիճակում հայտնվածներին: Սովորաբար դուք լրիվ անշահախնդիր կգործեք, բայց ձեզ անպայման ինչ-որ ձևով շնորհակալություն կհայտնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրն անսովոր գաղափարներ ու կարևոր բացահայտումներ կբերի: Որոշ Աղեղնավորներ պատահաբար պատասխաններ կստանան այն հարցերին, որոնց շուրջ վերջերս շատ են մտորել: Հնարավոր է առաջընթաց մի գործում, որը պետկազմակերպությունների հետ սերտ կապեր ու փաստաթղթերի ձևակերպում է պահանջում:

Երեկոն հրաշալի ժամանակ կլինի մտերիմներին հաճելի անակնկալներ անելու համար: Դուք յուրաքանչյուրին կկարողանաք ուրախացնել, կբարձրացնեք այն մարդու տրամադրությունը, որը հուսահատվել է: Կարող եք ծրագրել ապագա ուղևորությունները. դրանք կոգեշնչեն ձեզ, կօգնեն դրական տրամադրվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հրաշալի օր է գործնական բանակցությունների և աշխատանքային հարցերը քննարկելու համար: Բոլորը պատրաստ կլինեն լսել ձեր կարծիքը, չեն վիճի նույնիսկ նրանք, ովքեր նախկինում պատրաստ էին իրենց տեսակետը ցանկացած գնով պաշտպանել: Հավանական է գործարքներ կնքեք, որոնք մեծ եկամուտ կբերեն:

Անձնական հարաբերությունները այնքան ներդաշնակ չեն լինի, որքան գործնականը, բայց այստեղ էլ տհաճ անակնկալները քիչ հավանական են: Ինչ էլ պատահի, աշխատեք որոշումների հարցում չշտապել: Հիմա խիստ անցանկալի է եզրակացություններ անելը՝ առանց առավելագույն ինֆորմացիա հավաքելու, այն մարդուն վստահելով, որի մասին քիչ բան է հայտնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բազմաթիվ հարցերի լուծման ժամանակ է: Կհաջողվի կարգուկանոն հաստատել գործերում, ազատվել նրանից, ինչը խանգարում է առաջ շարժվել: Պարզ կդառնա, թե ինչ արժե սպասել մոտ ապագայից և ինչ կարելի է նախաձեռնել հաջողության հասնելու համար: Շատերը պատրաստ կլինեն օգնել ձեզ: Համախոհներին ուշադիր ընտրեք. ամենայն հավանականությամբ երկար ժամանակ պիտի գործ ունենաք նրանց հետ:

Հավանական են անսովոր հանդիպումներ, ծանոթություններ, որոնք երկար կհիշվեն: Որոշ Ջրհոսներ կկարողանան շփվել մարդկանց հետ, որոնց կյանքին երկար ժամանակ հեռվից հետևել են: Չի բացառվում գլխապտույտ սիրավեպի սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը վեճեր կբերի: Երբեմն դրանք բավական թեժ կլինեն: Կթվա, թե լուրջ կոնֆլիկտ է հասունանում, և հենց այդ ժամանակ կպարզվի, որ խոսքն ընդամենը թյուրիմացության, խոսքերը սխալ մեկնաբանելու մասին է, այնպես որ՝ հարաբերությունները փչացնելու ոչ մի պատճառ չկա: Աշխատեք տեղի ունեցողին հումորով վերաբերվել, և դա շատ բան կհեշտացնի:

Ստեղծագործ պոտենցիալը բարձր կլինի: Այսօր դուք լավ գաղափարներ շատ կունենաք, այդ թվում՝ այնպիսիք, որոնք կկարողանաք անհապաղ կյանքի կոչել: Գործեք ու կկարողանաք հասնել վաղուց դրված նպատակին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: