Ջեյսոն Մոմոային զայրացրել է «Գահերի խաղում» բռնաբարության տեսարանի մասին հարցը

Դերասան Ջեյսոն Մոմոային New York Times-ին տված հարցազրույցի ժամանակ հարցրել են բռնաբարության տեսարանի մասին, որը նա խաղում է «Գահերի խաղը» սերիալում:

Սյուժեի համաձայն՝ նրա բարբարոս կերպարը՝ Խալ Դրոգոն, բռնաբարում է իր նոր կնոջը՝ Դեյներիս Թարգարիենին, ում մարմնավորում է Էմիլիա Քլարքը: Լրագրողը հարցրել է, թե ի՞նչ է այժմ մտածում Մոմոան այս տեսարանի մասին և արդյոք ափսոսո՞ւմ է, որ նկարահանվել է դրանում: «Կարևոր էր ցույց տալ Դրոգոյին և նրա ոճը: Կատարել մեկի դերը, որը նման է Չինգիզ Խանին: Դա շատ, շատ, շատ դժվար էր անել»,- խոստովանել է արտիստը:

Նա նաև նշել է, որ որպես դերասան չի կարող միջամտել սցենարին: «Դուք հարցրեցիք «Գահերի խաղի» մասին, հիշեցիք, թե ինչ պատահեց իմ կերպարի հետ. ես նորից կխաղայի այդ դերը: Եվ ինձ դուր չի գալիս այս հարցը: Դա տհաճ է, դուք ինձ ստիպում եք որոշել՝ խաղալ ինչ-որ բան, թե ոչ, կարծես դերասանն ընտրության հնարավորություն ունի: Տհաճ հարց էր»,- զայրացել է արտիստը: