Մեգան Մարքլը նախատեսում է«համեստ» ծնունդ նշել

Օգոստոսի չորսին Մեգան Մարքլը նշում է իր տարեդարձը: Սասեքսի դքսուհին դառնում է 40 տարեկան: Մեգանը պատրաստվում է ընկերների համար խնջույք կազմակերպել:

ԶԼՄ-ների հաղորդմամբ դա «համեստ տոնակատարություն» կլինի՝ 65 մարդու մասնակցությամբ:

Մինչ Մեգանը զբաղված է երեկույթը կազմակերպելով, արքայազն Հարրին արդեն հոգացել է ծննդյան տորթ պատվիրելու մասին: Հաղորդվում է, որ Հարրին ընտրել է տեղական Posies & Sugar կազմակերպությունը, որը մասնագիտացած է տորթեր պատրաստելու մեջ:

Հաղորդվում է, որ զույգը չի խախտի Covid-ի սահմանափակումները: