Հայտնի է` ով կմարմնավորի Վրոնսկու դերը՝ Netflix-ի «Աննա Կարենինա» սերիալում

Դերասան Ռոման Վասիլևը ռուսական սերիալում կմարմնավորի Ալեքսեյ Վրոնսկու դերը՝ Netflix- ի «Աննա Կ» սերիալում. հայտնում է Netflix Russia-ի Twitter-ի էջը:

26-ամյա դերասանի համար Վրոնսկու դերը կլինի իր կարիերայում «ամենամեծը»: Մինչ այդ Վասիլիևը նկարահանվել էր մի քանի ֆիլմերում և սերիալներում, այդ թվում՝ «Девочки не сдаются» և «Лучше, чем люди»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Анна К»-ն կլինի Լև Տոլստոյի վեպի նոր մեկնաբանությունը: Գործողությունները տեղի են ունենում ժամանակակից Ռուսաստանում, որտեղ սոցիալիստ Աննա Կարենինան՝ Սանկտ Պետերբուրգի ապագա քաղաքապետի կինը, սիրավեպ է սկսում ալյումինե կայսրության ժառանգ Ալեքսեյ Վրոնսկու հետ:

Սերիալում գլխավոր դերը կկատարի Սվետլանա Խոդչենկովան: Նրա հետ միասին նախագծում ներգրավված են նաև Ֆեդոր Բոնդարչուկը, Յուլիա Ալեքսանդրովան, Գոշա Կուցենկոն, Յուրա Բորիսովը և այլք: Սերիալի ռեժիսորներն են Վալերի Ֆեդորովիչը և Եվգենի Նիկիշովը: