Ռոնալդուն ցուցադրել է Ջորջինայի նվիրած թանկարժեք ավտոմեքենան

G-Class դասի մեքենայի գինը գերազանցում է 700 հազար դոլարը: Ֆուտբոլիստն այն ստացել է իր 35-ամյակի կապակցությամբ՝  2020 թվականին:

Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցուցադրել է 700 հազար դոլար արժողությամբ շքեղ մեքենան, որը նա նվեր էր ստացել իր հարսնացուի՝ Ջորջինա Ռոդրիգեսի կողմից անցյալ տարի: Այս մասին գրում  է The Sun պարբերականը:

Ֆուտբոլիստը Instagram-ում տեղադրել է իր լուսանկարը, որում պատկերված է սև Mercedes G-Class Brabus ամենագնացի կողքին:

«Հաճելի շաբաթ»,- Ռոնալդուն մեկնաբանել է գրառումը, որը հավաքել է գրեթե 14 միլիոն հավանում:

Հրատարակչության տվյալներով՝ Ռոդրիգեսն իր սիրեցյալին նվիրել է 516 հազար ֆունտ ստերլինգ (ավելի քան 700 հազար դոլար) արժողությամբ ավտոմեքենա՝ 2020 թվականի 35-ամյակի կապակցությամբ: