Կինոքննադատները բարձր են գնահատել Նիկոլաս Քեյջի մասնկացությամբ նոր ֆիլմը

Հոլիվուդյան դերասան Նիկոլաս Քեյջի նոր ֆիլմը՝ «Pig», լավ ընդունվեց կինոքննադատների կողմից. այս մասին հայտնում է Metro պարբերականը:

Ըստ վերջին տվյալների՝ Քեյջի մասնակցությամբ ֆիլմը ստացել է Rotten Tomatoes-ում 97% հավանություն, իսկ Metacritic-ում՝ 83%:

Ֆիլմը պատմում է որսորդի մասին, որը վերադառնում է Պորտլենդ՝ գտնելու իր առևանգված խոզին:

Ֆիլմը կարելի է դիտել առցանց ծառայություններում, ներառյալ Amazon Prime Video-ն, Apple TV-ն, Google Play-ը, Vudu-ն և Spectrum-ը:

Քեյջի նոր աշխատանքը դիտած մեկնաբաններից մեկը գրել է, որ «սա նրա վերջին տարիների լավագույն դերն է»: Մյուսներն առանձնացրեցին հերոսի հուշերի, ինչպես նաև լքված երազների հետ կապված հետաքրքիր սյուժետային հատվածներ:

Ավելի վաղ համացանցում հայտնվել էր «Willy’s Wonderland» ֆիլմի առաջին թրեյլերը՝ Նիկոլաս Քեյջի հետ: