Քորթնի Քարդաշյանը համարձակ լուսանկարներ է հրապարակել սիրելիի հետ

Ամերիկյան  Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քորթնի Քարդաշյանը համարձակ լուսանկարներ է հրապարակել սիրելիի` երաժիշտ Թրևիս Բարքերի հետ, գրում է Daily Mail-ը:

42-ամյա Քարդաշյանը լուսանկարներում պատկերված է լոգասենյակի հատակին նստած: Նա կիսամերկ է: Հետևի ֆոնին Բարքերն է:

Նշենք, որ երեք երեխաների մայրը երաժիշտի հետ հանդիպում է արդեն մի քանի ամիս և խոստովանել է, որ նրա կողքին անչափ երջանիկ է: