Հրապարակվել է Լեդի Գագայի և Թոնի Բենեթի նոր երգը (տեսանյութ)

Լեդի Գագան և փոփ երգիչ Թոնի Բենեթը համացանցում թողարկել են «I get a kick out of you» երգը, որը կներառվի նրանց համատեղ «Love for sale» ալբոմում:

Երաժիշտները վերստեղծել են Քոուլ Պորտերի համանուն ջազ երգը, որն առաջին անգամ հնչել է 1934 թվականին՝ կոմպոզիտորի «Anything Goes» մյուզիքլում: Հետո այն կատարեցին բազմաթիվ արտիստներ՝ Ֆրենկ Սինատրայից մինչև Դոլի Պարթոն:
Գագան և Բենեթը նաև հայտարարել են իրենց նոր ալբոմի թողարկման ամսաթիվը: Թողարկումը նախատեսվում է հոկտեմբերի 1-ին:

Սա կլինի երաժիշտների երկրորդ համագործակցությունը: 2014 թվականին նրանք թողարկեցին «Cheek to cheek» ալբոմը, որի շնորհիվ Գագան և Բենեթը «Գրեմմի» մրցանակ ստացան լավագույն ավանդական փոփ վոկալ ալբոմի համար: