Էշթոն Քաթչերն ու Ռիզ Ուիզերսփունը կնկարահանվեն Netflix ռոմանտիկ կատակերգությունում

Էշթոն Քաթչերն ու Ռիզ Ուիզերսփունը կնկարահանվեն Netflix-ի «Your place or mine» ռոմանտիկ կատակերգությունում. հաղորդում է Deadline-ը:
Սցենարը գրել է Ալին Բրոշ ՄակՔեննան, ով նաև իր ռեժիսորական դեբյուտն է կատարում նախագծում: Ռիզ Ուիզերսփունը կլինի ֆիլմի պրոդյուսերներից մեկը:

Ռոմկոմում կպատմեն երկու լավագույն ընկերների մասին, որոնք ապրում են հակառակ ափերում: Մի անգամ նրանք որոշում են մեկ շաբաթով փոխել տունները, որից հետո նրանց ամբողջ կյանքը գլխիվայր շրջվում է:

Ֆիլմի մանրամասները, ներառյալ դերասանական կազմի ամբողջական թողարկումը և թողարկման ամսաթիվը դեռ անհայտ են: