Քիթ Հարինգթոնը խոստովանել է, որ ճիշտ ընտրություն է կատարել՝ հրաժարվելով դերասանի կարիերայից

Քիթ Հարինգթոնը, ով մարմնավորում էր Ջոն Սնոուին «Գահերի խաղը» ֆիլմում, կարծում է, որ ճիշտ ընտրություն է կատարել՝ հրաժարվելով դերասանական կարիերայից:

«Ես «Գահերի խաղի» պատճառով հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեի: Կարծում եմ, որ դա կապված էր սերիալի բնույթի և այն ամենի հետ, ինչ ես անում էի այս տարիների ընթացքում»,- ասել է 34-ամյա դերասանը:

Հարինգթոնը, որը ութ տարի HBO-ի հիթային սերիալում մարմնավորում էր Ջոն Սնոուին, բացատրել է, որ գիտակցում է, որ պետք է դանդաղեցնի արագությունը՝ սեփական բարեկեցության վրա կենտրոնանալու համար: «Ես ուզում էի մեկ տարի չաշխատել: Ուզում էի կենտրոնանալ իմ վրա, և ես իսկապես երջանիկ եմ, որ սյդպես արեցի»:

Ըստ Page Six-ի՝ Հարինգթոնը 2019-ի մայիսին այցելել է Կոնեկտիկուտ նահանգի Privé-Swiss Rehab՝ սթրեսի և ալկոհոլի խնդիրների պատճառով: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Էմմիի թեկնածուին վռնդել են Նյու Յորքի բարերից մեկից: Ավելի ուշ բարի սեփականատերը հայտարարել է. Հարինգթոնը հարբած էր և ես խնդրեցի նրան հեռանալ, սակայն նա վերադարձավ՝ չեկը վճարելու և հսկայական թեյավճար թողեց:

«Նրան սպասարկող բարմեններն ասացին, որ նա իսկապես շատ լավ տղա էր: Նա ցանկացած պահի կարող է վերադառնալ»,- ասել է սեփականատերը:

Այժմ Հարինգթոնը հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ կինոաշխարհ, չնայած որ նրա ծրագրերը խափանվել են, երբ COVID-19 համաճարակը տարածվել է աշխարհով մեկ․ «Երբ ես ուզում էի վերադառնալ աշխատանքի, համաճարակը տարածվեց, և ես մտածեցի. «Օհ, լո՞ւրջ»»: