Ամուսնու անակնկալն Անահիտ Կիրակոսյանին ծանոթության 10 տարվա առթիվ և երկրորդ առաջարկությունը

Այսօր լրանում է դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի ու ամուսնու՝ Արտակ Սարգսյանի ծանոթության 10 տարին։ Միմյանց հանդիպելու և երջանկություն գտնելու առթիվ Արտակն անակնկալ է կազմակերպել Անահիտի համար և երկրորդ անգամ առաջարկություն արել սիրելիին՝ խորհրդանշելով, որ 10 տարի անց էլ կրկին նույն ընտրությունը կաներ։

«Երկու ամիս առաջ ես ու Արտակը Եգիպտոսում էինք։ Արտակը որոշել էր ժամանակից առաջ ընկնել ու անակնկալ մատուցել մեր հանդիպման 10-րդ տարվա առթիվ,- Tert.am Life-ի հետ զրույցում ասել է դերասանուհին, ով, սովորաբար, ինքն է աչքի ընկնում անակնկալներ կազմակերպելով։ -Կյանքում առաջին անգամ էր, որ Արտակն էր ամեն բան կազմակերպել, ես բանից անտեղյակ էի։ Քանի որ դեռ օրը չէր եկել, չէի էլ պատկերացնում՝ ինձ ինչ է սպասվում»։

Անահիտը պատմել է, որ վերադարձից մեկ օր առաջ ամուսինն իրեն առաջարկել է գնալ ծովափ՝ լուսանկարվելու։ «Հասանք ափ՝ տեսա ռոմանտիկ ընթրիքի սեղան է դրված, մտածեցի այլ զույգի համար է, ասացի՝ ինչ գեղեցիկ է։ Պարզվեց՝ ինձ համար էր․ Արտակն ամեն բան նախապես ծրագրել էր՝ ռոմանտիկ ընթրիք էր կազմակերպել, սաքսոֆոնահար էր հրավիրել։ Ասաց, որ անակնկալը մեր ծանոթության 10 տարվա առթիվ է, թեև դրան դեռ ժամանակ կար։ Շատ էի հուզվել։ Սկսեցինք պարել, մեկ էլ վարդեր բերեց, ծնկի եկավ ու նորից առաջարկություն արեց, թեև մատանի չկար, Եգիպտոսում գտնել չէր կարողացել»- ասել է դերասանուհին ու հավելել, որ վարդերն իր հետ բերել էր Երևան, չորացրել և պահել որպես հուշ։ Տեսանյութը փայփայել էր, որպեսզի հենց իրենց ծանոթության օրը հրապարակի։

Անահիտը միշտ նշում է, թե որքան երջանիկ է Արտակի կողքին՝ թեև նրանք մի շարք բարդություններ էին հաղթահարել։ Զույգը բավականին արագ է կողմնորոշվել հարաբերություններն օրինականացնելու հարցում, ծանոթությունից 6 ամիս անց՝ փետրվարի 6-ին Անահիտն ու Արտակն արդեն ամուսնացան։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Anahit (@anahitkirakosyanofficial)