КВН-ից 25 տարի անց «Նոր հայեր»-ի տղաները միասին մեկնել են հանգստի՝ Մոնտենեգրո

ՈւՀԱ «Նոր հայեր» թիմի տղաներն առ այսօր գրեթե ամեն տարի հանգստի են մեկնում միմյանց հետ, թեև ՈւՀԱ–ից ավելի քան 25 տարի է անցել։

Այս անգամ նրանք Մոնտենեգրոյում են, որտեղից պարբերաբար լուսանկարներ են հրապարակում։

Չնայած հումորիստներն այժմ հաստատված են աշխարհի տարբեր երկրներում և յուրաքանչյուրն ունի գործունեության իր ոլորտը՝ երիտասարդ տարիների հարազատ թիմը չեն մոռացել․ մոտ 10 տարի է` նրանք միասին հանգստանալու հնարավորությունը բաց չեն թողնում։