Իտալական բրենդը հայց է ներկայացրել Քենդալ Ջենների դեմ և կլորիկ գումար է պահանջում

Քենդալ Ջենները, կարծես թե, լուրջ խնդիրներ ունի օրենքի հետ։ Իտալական Liu Jo հագուստի ապրանքանիշը սուպերմոդելի դեմ դատական հայց է ներկայացրել մոդելային պայմանագրի պայմանները խախտելու համար։

Ըստ պայմանագրի՝ մոդելը պետք է մասնակցեր երկու ֆոտոնկարահանման, սակայն ներկայացել է միայն մեկին։ Ի սկզբանե, նկարահանումները ծրագրված էին 2020թ․-ի մարտին, սակայն կազմակերպիչներն այն հետաձգել են համավարակի պատճառով։

Liu Jo-ն փաստաթղթերում պնդում է, որ իրենք առաջարկել են նկարահանումները հետաձգել մինչև 2020թ․-ի աշուն՝ այն ժամանակ, երբ հարմար կլինի Քենդալին, սակայն «արդյունքում նա մերժել է փոխզիջման մասին բարեխիղճ առաջարկները»,- հայտնում է TMZ-ն։ Ընկերությունը պնդում է, որ առաջարկել են նկարահանումն անցկացնել 2020թ․-ի հոկտեմբերին, սակայն Քենդալի մենեջերները նշել են, որ դա հնարավոր չէ։

Փետրվարին Liu Jo-ն Ջեններին 1,3 միլիոն դոլար է վճարել երկու նկարահանման համար, այդ պատճառով այժմ հույս ունի ոչ միայն հոնորարը ստանալ, այլև փոխհատուցում տապալված նկարահանման համար։

Մոդելի ներկայացուցիչները ևս չեն լռել։ Ջենների թիմն ասում է, որ իրենք բազմաթիվ անգամներ փորձել են ապրանքանիշի հետ փոխզիջման հասնել՝ առաջարկելով նկարահանումն անցկացնել ԱՄՆ-ում։ Քենդալի «The Society Management» գործակալությունը խոսել է TMZ-ի հետ՝ հայցն «անհիմն» համարելով։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Kendall (@kendalljenner)