Պուգաչովայի թոռան ու դստեր Dance battle-ը բուռն վեճեր է առաջացրել համացանցում (տեսանյութ)

Հայտնի հումորիստ և հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինը Instagram-ի իր էջում հերթական տեսանյութն է հրապարակել, որն անվանել է «Պարային իմպրովիզացիա»։ Սակայն առաջին իսկ կադրերից պարզ է դառնում, որ երեխաներն ավելի շուտ մրցում են, թե ով է ավելի լավ պարում։

Ալլա Պուգաչովան ցուցումներ է տալիս մե՛կ թոռնուհուն` Կլավային, մե՛կ դստերը` Լիզային: Երեխաներն էլ ջանք չեն խնայում և ամեն կերպ փորձում են հիացնել ու գոհացնել իրենց հայտնի մորն ու տատիկին:

Մեկ օրում տեսանյութը դիտվել է ավելի քան 2 մլն անգամ։ Սակայն, ի տարբերություն հայտնի ընտանիքի կյանքի մասին նախորդ տեսագրությունների, երկրպագուները ոչ միայն հիացել են երեխաներով, այլև սկսել են վիճել, թե նրանցից ով է ավելի լավ պարում:

Գրեթե միաձայն եզրակացրել են` Քրիստինա Օրբակայտեի դուստր Կլավան առանձնանում է իր նուրբ շարժումներով ու պլաստիկայով («մորն է քաշել»․ նշել են օգտատերերը), իսկ Պուգաչովայի դուստր Լիզան` ռիթմի անհավանական զգացումով, երաժշտականությամբ ու արտիստիզմով։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Максим Галкин (@maxgalkinru)