Ջենիֆեր Էնիսթոնը խոսել է իր սննդակարգի և գեղեցիկ կառուցվածքի մասին

Դժվար է հավատալ, որ Ջենիֆեր Էնիսթոնը 52 տարեկան է: Դերասանուհին պարզապես հիացնում է բոլորին իր երիտասարդ կազմվածքով: Նա չի թաքցնում, որ դա դիետաների, առողջ ապրելակերպի և այլ միջոցների արդյունքն է, այլ ոչ թե գենետիկայի:

InStyle-ի սեպտեմբերյան համարում Ջենիֆերը բացահայտել է, որ տարիների ընթացքում սովորել է անհավանական տոկունություն: Դերասանուհին գիտի, որ ինքն ամբողջությամբ վերահսկում է իրեն նույնիսկ այն պահին, երբ չիփսերի փաթեթ է բացում:

Դերասանուհին նաև խոստովանել է, որ չափավոր կերպով օգտագործում է ալկոհոլ և երբեք «էկզոտիկ» կոկտեյլներ չի համտեսում: Բացի այդ, դերասանուհին չի մոռանում սպորտի մասին: Նա նույնիսկ ունի իր սեփական մեթոդը, որի շնորհիվ պարզապես անհավատալի տեսք ունի:

Ավելի քան քսան տարի Ջենիֆերը հավատարիմ է մնացել դիետայի սկզբունքին: Դերասանուհին բացառել է կարտոֆիլը, շաքարավազը, աղը, սպիտակ բրինձը, մակարոնը, ալյուրից պատրաստված ուտելիքները, քաղցր յոգուրտն ու պաղպաղակը: Այսինքն` այն մթերքները, որոնց հաճախակի օգտագործումը նպաստում է քաշի բարձրացմանը, առաջացնում կնճիռներ, ինչպես նաև հանգեցնում է ցելյուլիտի: