The Weeknd-ը նոր տեսահոլովակ կթողարկի

Weeknd-ի նոր` «Take my Breath» երգի տեսահոլովակը այս շաբաթ կցուցադրվի Imax կինոթատրոնում`«Suicide Squad»-ի երկրորդ մասից առաջ:

Արտիստի չորրորդ` «After Hours» ալբոմը թողարկվել է 2020 թվականին և միանգամից գրավել հիթ-շքերթների առաջին հորիզոնականները՝ մեծ հաջողություն ունենալով: Այնուհետև 1.02 միլիոն օգտատերեր ալբոմը ավելացրեցին իրենց Apple Music պլատֆորմում, ինչը դարձավ ռեկորդային (այս տարի The Weeknd-ը շրջանցեց Բիլի Այլիշին՝ իր նոր «Happier than ever» ալբոմով):