Դերասան Իվան Ռիժիկովին ծեծել է պիցցայի առաքիչը

Տագանկայի թատրոնի դերասան Իվան Ռիժիկովը Մոսկվայում ծեծկռտուք է սարքել պիցցայի առաքիչի հետ: Ինչպես գրում է Life Shot Telegram-յան ալիքը, տղամարդիկ բակում չեն կիսել ճանապարհը․ իբր առաքիչը Daewoo Matiz մակինիշի մեքենայով ազդանշանէ տվել Ռիժիկովին, ով կանգ է առել շենքի մուտքի մոտ, որպեսզի իջեցնի իր ընկերուհուն, և փակել է նրա ճանապարհը:

Life Shot-ը հրապարակել է ծեծկռտուքի տեսանյութը, որը հայտնվել է արտաքին տեսադիտարկման տեսախցիկների տեսադաշտում:

Դերասանին ծեծի ենթարկելու մասին ավելի վաղ հայտնել էր РЕН ТВ հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ 46-ամյա Ռիժիկովի մոտ ուղեղի ցնցում է, աչքի և ծնոտի կոտրվածք: Դերասանը հաճախ է նկարահանվում սերիալներում։ Նրա աշխատանքների թվին են պատկանում այնպիսի բազմասերիանոց հեռուստաֆիլմեր, ինչպիսիք են «Մորոզովա-2», «Տիկին Կիրսանովայի գաղտնիքները», «Մոսկովյան գաղտնիքներ», «Բալաբոլ», «Սկլիֆոսովսկի» և այլն: