Դիսնեյը Բիլի Այլիշին դարձրել է անիմացիոն կերպար՝ արքայադուստր

Բիլի Այլիշը կարող է հիանալի նախատիպ լինել Դիսնեյի արքայադուստրերից մեկի համար: Նա դրա համար ունի և՛ անսովոր տեսք, և կախարդիչ ձայն: Եվ նա երգում է այն մասին, թե ինչպես հետևել երազանքներին, սիրահարվել և բուժել «վիրավոր սիրտը»: Դիսնեյը նրան դարձրել է անիմացիոն կերպար:

Դիսնեյը Բիլի Այլիշին ներկայացրել է որպես արքայադուստր՝ ոգեշնչված նրա վերջին ալբոմից՝ Happier Than Ever-ից: Նախկինում ընկերությունը թողարկել էր համերգային ֆիլմի թիզերը: Դրանից պարզ է դառնում, որ շոուն հանդիսատեսի առասպելական ճանապարհորդությունն է Լոս Անջելեսում, Այլիշի հայրենի քաղաքով և նրա խորհրդանշական վայրերով:

«Disney-ը կուլտային ընկերություն է, և նրա հետ համագործակցելը մեծ պատիվ է»,- ասվում է Այլիշի հայտարարության մեջ: «Իմ ալբոմն այս կերպ ներկայացնելու և այն քաղաքին նվիրելու հնարավորությունը ինձ համար շատ հուզիչ է: Հուսով եմ, որ այն ձեզ դուր կգա»:

Ֆիլմի ռեժիսորներն են լինելու Ռոբերտ Ռոդրիգեսը և Օսկարի մրցանակի արժանացած Պատրիկ Օսբորնը, ովքեր անիմացիայի պատասխանատու կլինեն. հայտնում է Hypebeast- ը:

Հիշեցնենք, որ Բիլի Այլիշի «Happier Than Ever: A Love Letter to Los Angeles» ֆիլմ-համերգը, որը նվիրված կլինի նրա վերջին ալբոմին, սեպտեմբերի 3-ին պրեմիերա կունենա Disney + հոսքային ծառայությունում: