Ձայնագրման ակադեմիան հայտարարել է, որ 2022 թվականին Գրեմմիի 64-րդ ամենամյա մրցանակաբաշխությանը կցուցադրի Inclusive Rider-ը, որի նպատակն է ապահովել հավասարությունը իրադարձությունների նախապատրաստման բոլոր մակարդակներում:
Inclusion Rider-ը պատրաստվել է ակադեմիայի կողմից #ChangeMusic նախաձեռնության շրջանակներում՝ Color of Change-ի և մրցանակի գործընկերների հետ համատեղ: Ակադեմիան ասում է, որ Գրեմմին կդառնա աշխարհում առաջին մրցանակը, որը կընդունի մշակութային և ռասսայական բազմազանության մասին հայտարարություն:
«Ակադեմիան շարունակում է իր վերափոխման ճանապարհը, և մեր արդյունաբերության բազմազանության ապահովումը մեր կայացրած յուրաքանչյուր որոշման հիմքում է: Մենք ձգտում ենք ստեղծել արդյունաբերության մեջ ընդգրկվածության մթնոլորտ և հույս ունենք, որ մեր ջանքերը օրինակ կծառայեն երաժշտական համայնքի մեր գործընկերներին»,-ասում է Recording Academy-ի գործադիր տնօրեն Հարվի Մեյսոն կրտսերը:
Թե՛ ձայնագրման ակադեմիան, և թե՛ Grammy մրցանակի պատրաստմանը մասնակցող պրոդյուսերական ընկերությունը պարտավոր կլինեն կատարել բոլոր պայմանները:
Grammy Inclus Rider-ի ամբողջական թողարկումը տեղի կունենա սեպտեմբերի 16 -ին: