Քենդալ Ջեններին դատի են տվել

Իտալական հայտնի բրենդը դատական ​​հայց է ներկայացրել ամերիկացի թոփ մոդել Քենդալ Ջեների դեմ՝ պայմանագրի պայմանները խախտելու համար. հայտնում է ELLE-ն:
Ըստ թերթի՝ հայցը ներկայացվել է Մանհեթենի ԱՄՆ շրջանային դատարանում: Բողոքի տեքստում նշվում է, որ Քարդաշյան քույրերից կրտսերը՝ Ջեները պետք է նկարահանվեր երկու ֆոտոսեսիայում: Բայց նա մասնակցեց դրանցից միայն մեկին:

Միևնույն ժամանակ, ինչպես նշված է հայցադիմումում՝ Ջեներին վճարվել է 1,35 մլն դոլար, ինչպես և նշված է եղել պայմանագրում:

Այժմ, ինչպես նշել է ELLE-ը՝ նորաձևության տունը պահանջում է առնվազն 1,8 միլիոն դոլարի փոխհատուցում:
Աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելներից մեկը, ով հայտնի դարձավ «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի շնորհիվ, դեռ չի մեկնաբանել իրավիճակը: