Ռուս-ուկրաինական հայտնի երգչուհի Սվետլանա Լոբոդան խոստովանել է, որ պատրաստ է որդի ունենալ իր սիրեցյալից։ Այս մասին նա ասել է Ուկրաինա հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Երգչուհին չի նշել իր սիրեցյալի անունը, բայց պատմել է, որ ապրում է ծովի մոտ գտնվող տանը և շատ նրբանկատորեն ակնարկել է ընտանիքում հնարավոր համալրման մասին: Նա հայտարարել է, որ կցանկանար երկու որդի ունենալ։
«Ես մեծացել եմ մեծ ընտանիքում ու կարծում եմ՝ ճիշտը դա է», – պատմել է Լոբոդան։
Ավելի վաղ «Կոմսոմոլսկայա պրավդան» գրել էր, որ մայիսին Սվետլանան Կիպրոսում հանգստանում էր իր քաղաքացիական ամուսնու՝ հայազգի միլիարդատեր Արթուր Գրանցի հետ:
Այն ժամանակ գործարարը նշում էր իր ծննդյան 50-րդ տարեդարձը Կիպրոսի լավագույն հյուրանոցներից մեկում և հրավիրել էր բազմաթիվ հայտնիների։