Ռիտա Օրան, Շերը, Գրայմսը, Իգի Փոփը և այլք նկարահանվել են Pirelli-ի համար (լուսանկարներ)

Համացանցում հայտնվել են Pirelli-ի ամենամյա նկարահանումների առաջին կադրերը: Նրանց հերոսներն են Շերը, Գրայմսը, Ռիտա Օրան, Իգի Փոփը և ուրիշներ: Լուսանկարների հեղինակը երգիչ Բրայան Ադամսն է:

Նկարահանումներն անցկացվել են Լոս Անջելեսի փողոցներում, Palace Theatre հյուրանոցում և Chateau Marmont հյուրանոցում, ինչպես նաև La Scalinatella հյուրանոցում:

Esquire-ին տված հարցազրույցում Բրայան Ադամսը պատմել է, որ նկարահանումները սկսվել են դեռ անցյալ տարվանից, սակայն ընդհատվել են կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված սահմանափակումների պատճառով: Խոսելով նկարահանման մասին՝ նա ասել է, որ ցանկացել է «հատուկ ակնթարթ» ֆիքսել յուրաքանչյուր երաժշտի կյանքում:

Երբ նայում ես ֆոտոպատմությունը, հասկանում ես, որ դա յուրաքանչյուր արտիստի կյանքի օրն է: Օրվա հատուկ պահը՝ մինչև բեմ կամ դրանից հետո, ճաշ ռեստորանում, հանգիստ հյուրանոցում շրջագայության ժամանակ: Հերոսներից յուրաքանչյուրին ես նկարել եմ հենց այսպիսի հատուկ պահ ցույց տալու մտքով,- նշել է նա: