Բեյոնսեն պայթեցրել է Ինստագրամը իր Ivy Park հավաքածուի նոր թիզերով

Հայտնի երգչուհի Բեյոնսեի ապրանքանիշը՝ Ivy Park-ը, և Adidas-ը թողարկում են ևս մեկ համատեղ հավաքածու: Այս անգամ երգչուհին ոգեշնչվել է քանթրի երաժշտությունից: Ի դեպ, նոր հավաքածուն կոչվում է Ivy Park Rodeo:

Գովազդային հոլովակում, որն ավելի շատ նման է տեսահոլովակի, Բեյոնսեն ցնցող տեսք ունի:
«Համոզված ենք, որ բոլորը երազում են ջինսերի մասին, որոնք իրենց ոճով որոշ չափով նման են ռոդեոյի մասնակիցների տաբատներին»:
Բեյոնսեն առաջարկում է դրանք կրել մեծ ճարմանդե գոտիով և իսկական կովբոյական գլխարկով: