Վերջերս հայտնի դարձավ, որ Մեգանի ավագ եղբայրը՝ Մարքլ Թոմասը, կմասնակցի Big Brother VIP շոուի նոր եթերաշրջանին: Համացանցում հայտնվել է նախագծի թրեյլերը, որում Թոմաս Մարքլը ասում է, որ ինքը զգուշացրել է արքայազն Հարրիին չամուսնանալ Մեգանի հետ, քանի որ դա մեծ սխալ կլինի նրա կողմից:
Թվում է, թե Սասեքսի դուքսերի երջանկությունը տանջում է Մարքլի հարազատներին: Հաղորդման թիզերում 55-ամյա Թոմասը ներկայացել է որպես Մեգանի եղբայր և ասել, որ նա իրենց ընտանիքում ամենամեծն է: Սկզբում ամեն ինչ լավ է ընթացել, մինչև որ նա ասել է. «Ես արքայազն Հարրիին ասացի, որ Մեգանը կկործանի իր կյանքը: Նա շատ մակերեսային է»:
Հիշեցնենք, որ Սասեքսի դքսուհին լարված հարաբերություններ ունի ոչ միայն իր եղբոր, այլև իր հոր՝ Թոմաս Մարքլ ավագի հետ: Նաև հարկավոր է նկատի ունենալ, որ երկու հարազատներն էլ արքայազն Հարրիի և Մեգանի հարսանիքին չէին եկել, քանի որ նրանք երկուսն էլ Մեգանի մասին սկանդալային հայտարարություններ էին տարածում ԶԼՄ-ներում: