Երկրպագուները մեղադրում են Մադոննային Քարդաշյանին նմանակելու մեջ

Լուսանկարը, որը տեղադրել է հայտնի ամերիկացի երգչուհի Մադոննան Instagram-ի իր էջում, բացասական բուռն արձագանք է առաջացրել նրա երկրպագուների շրջանում։

Երկրպագուների քննադատական մեղադրանքներն առնչվում էին ոչ միայն այտերի պլաստիկ վիրահատության հետևանքներին, այլև Մադոննայի նոր կերպարին, քանի որ նա փորձել է նմանակել ռեալիթի շոուի հաղորդավար Քիմ Քարդաշյանին։

«Մադոննա Քարդաշյան», «Փորձում եք Քարդաշյանի՞ն նմանվել», «Դադարեք Քիմին նմանակել։ Մոռացե՞լ եք, որ Մադոննան եք»։

Օգտատերերը կտրուկ են արտահայտվել նաև երգչուհու կողմից ֆոտոշոփ օգտագործելու վերաբերյալ։